Վաղվանից ԵՊԲՀ-ն իր բոլոր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտային միջոց՝ 16 ուղղություններով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Խնդրում եմ՝ Ձեզ հետ պարտադիր ունեցեք ԵՊԲՀ-ի կողմից տրված տեղեկանքը, որով կհաստատվի, որ Դուք համալսարանի աշխատակից եք։
Շնորհակալ եմ, բոլորիդ, որ, բոլոր դժվարություններով հանդերձ, ձեր աշխատանքային պարտականությունները կատարում եք ԳԵՐԱԶԱՆՑ։
Հ․Գ․ Երթուղու ուղղություններն ու ժամերը կցված են, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա փակցված կլինի ԵՊԲՀ-ի մեր տարբերանշանը»,- գրել է ռեկտորը։