Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը կասեցնելու ԱՄՆ որոշումը ցույց է տալիս, որ նրանց համար գլխավորը մեղավորներ գտնելն է: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս երկրի քաղաքական գործիչների համար միշտ էլ մեղավորներ կան: Համաճարակի համար մեղավոր են Չինաստանը և ԱՀԿ-ն, Հիլարի Քլինթոնի պարտության համար՝ Ռուսաստանը, ամերիկյան բժշկության խնդիրների համար՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- այսպես է Զախարովան պատասխանել ԱՄՆ-ի որոշմանը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը միշտ էլ ջանում է ապացույցներ գտնել իր անմեղությունը հաստատելու համար, որպեսզի մեղադրի ուրիշներին: