Ռուսաստանի վետերանների կազմակերպությունները նախագահ Պուտինից խնդրել են հետաձգել Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթը:
Վետերանները նախագահին են դիմել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով և խնդրել են շքերթն անցկացնել, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դիմումում նշված է, որ նախագահը ստիպված է կայացնել «դժվար, բայց արդար որոշում», որպեսզի շքերթը դառնա ոչ թե սպառնալիք, այլ «խաղաղության և անվտանգության հաղթանակ բոլոր մասնակիցների համար»:
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ որոշում չի կայացվել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը կամ այլ տոնակատարությունները հետաձգելու մասին: