ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի կատարել իր աշխատանքը COVID-19-ի հարցում:
«Մեզ պետք են հարցերի պատասխաններ, պետք է թափանցիկություն... Մեզ պետք է, որ ԱՀԿ-ն կատարի իր աշխատանքը, իրականացնի իր հիմնական գործառույթը՝ աշխարհին ներկայացնել ժամանակին, արդյունավետ, հավաստի տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում գլոբալ առողջապահության ոլորտում, և այս դեպքում նրանք դա չարեցին»,- ասել է Պոմպեոն Fox News-ին:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ, նրա խոսքով, կազմակերպությունը կորոնավիրուսի մասին ժամանակին և ճշմարիտ տեղեկություն չի ներկայացրել միջազգային հանրությանը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 614 246 դեպք, մահացել է գրեթե 26 064 մարդ: