ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կասկածում է այն վարկածին, թե նոր կորոնավիրուսը կարող է մշակված լինել լաբորատորիաներում, և հակված է ընդունել դրա բնական ծագման վարկածը, ասել է ԱՄՆ գեներալ Մարկ Միլլին:
«Տարբեր լրատվամիջոցներում, բլոգներում կան բազմաթիվ լուրեր և շահարկումներ այդ մասին: Զարմանալի չէ, որ մենք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցինք հարցի նկատմամբ և այն շատ լուրջ ուսումնասիրեցինք: Ես կասեի, որ այս պահին վիրուսի արհեստական ծագման մասին վարկածը համոզիչ չէ, փաստերը ցույց են տալիս դրա բնական ծագումը, թեև դարձյալ վստահ չենք»,- ասել է Միլլին մամուլի ասուլիսի ժամանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2 միլիոն դեպք, մահացել է մոտ 127 հազար մարդ: