Պարենային անվտանգության թեմայով մասնագիտական քննարկումներ ենք ունեցել, արձանագրել ենք, որ պարենային ապրանքների մի քանի սպեկտորով Հայաստանն ունի բավականին բարձր ինքնաբավ մակարդակ, բացառություն է կազմում ցորենը: Այդ մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Նա նշեց, որ քննարկել են ցորենի խնդիրը, և մասնագետները եզրակացության են եկել, որ գարնանացան ցորենն անարդյունավետ չէ, արդյունավետ է աշնանացան ցորենը, և այդ ծրագիրը ձևավորվում է:
«Մենք կոնկրետ հողակտորների կոնկրետ տարածքներ կկապենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ պետական ծրագրերով գյուղվարկերի տոկոսները զրոյացրել են, 1.4 մլրդ դրամի վարկավորում է տեղի ունեցել, սակայն ինքը գոհ չէ տեմպից: «Մենք այս ծրագրերում համաֆինանսավորման կոմպոնենտը պետք է մեծացնենք, որ ոչ թե պետությունը ցորենն առնի, այլ գումարի էսքան տոկոսը պետությունը տա»,- ասաց Ն.Փաշինյանը: