«Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ոստիկանության ծառայողները զրկվել են մարտ ամսվա պարգևավճարներից, չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով»: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: