Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է դատարանի մի որոշման մասին, որը բնորոշել է հաղթանակ:
«Նիդեռլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականության քարոզի և բռնության կոչերի համար։
2014 թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպած բողոքի ցույցին Իլհան Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։
Այս որոշումը Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։
Նիդեռլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և Իրավունքի գերակայության երաշխավորի իր դերը»,- գրել է Բալայանը: