«Այս նախագծի նպատակը իր խորքում չունի որևէ տնտեսական կոմպոնենտ, այլ կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարի գործիք ստեղծելը»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Նա շեշտեց, որ օրենսդրական փաթեթի նպատակը կոռուպցիոն երևույթների կանխարգելման լրացուցիչ գործիք ստեղծելն է։
«Ներկայիս կարգավորումներով որևէ X պաշտոնատար անձ, որն ունի կեղտոտ գումար, անօրինական եկամուտ՝ կարող է վարձել որևէ Y անձի, գրանցել ՓԲԸ, թողարկել բաժնետոմս։ Այդ բաժնետոմսը ձեռք է բերում իր X անձը, և այդ տվյալը գաղտնիք է։ Եթե չլինի քրեական գործ, այլ կասկածելի հնագամանքներ ի հայտ չգան, երբեք չես իմանա, որ այդ X անձն ունի նման կապիտալ։ Ներկայիս կարգավորումը հնարավորություն է տալիս, որ այդ ինֆորմացիան բաց լինի։ Եթե ուզում ենք Հայաստանում տնտեսությունը զարգանա՝ տնտեսական հարաբերությունները պետք է հնարավորինս թափանցիկ լինեն»,- ընդգծեց պատգամավորը։