Թայլանդում դատաբժշկական փորձագետը COVID-19-ից մահացել է՝ վարակվելով մահացած հիվանդից: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Դա տեղի է ունեցել Բանգկոկում և համարվում է աշխարհում նման առաջին դեպքը: Դատաբժշկական փորձագետը մշտական կապի մեջ է եղել մահացածի հետ:
ԱՀԿ-ն և բժշկական այլ կազմակերպություններ կոչ են արել զգույշ լինել կորոնավիրուսից մահացած մարդկանց դիերի հետ գործ ունենալիս, քանի որ դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ, թե ինչպես է տարածվում վիրուսը: Դատաբժշկական փորձագետներին և պաթոլոգներին խորհուրդ է տրվել կորոնավիրուսից մահացածների հետ շփման ժամանակ կրել պաշտպանիչ կոստյում, ակնոց, ձեռնոց և բժշկական դիմակ: