Արցախ տեղեկատվական շտաբի Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած՝ ընդհանուր թվով 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Ապրիլի 12-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 09:00-ն, ախտահանվել է ընդհանուր թվով 142 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 30 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 54 տրանսպորտային միջոց, «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 13-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ն, ախտահանվել է ընդհանուր թվով 272 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 56 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց, «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 147 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 14-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 09:00-ն, ախտահանվել է ընդհանուր թվով 271 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 66 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 80 տրանսպորտային միջոց, «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 125 տրանսպորտային միջոց: