Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է երկրում կորոնավիրուսային վարակի վերջին տվյալները:
Մեկ օրում իրականացված 33.070 թեստից 4062-ը դրական է եղել, այդ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Գրանցվել է մահացության 107 նոր դեպք, մահացածների թիվը հասել է 1403-ի, 842 հիվանդ առողջացել է։
Թուրքիայի առողջապահության նախարարը նշել է, որ համավարակի տարածման չորրորդ շաբաթում նկատվում է աճի տեմպերի դանդաղում, նոր դեպքերի նվազման միտում: