Ադրբեջանում 0-9 տարեկան 66 երեխա է վարակվել կորոնավիրուսով: Մի քանի երեխայի վիճակը ծանր է:
Ըստ Ադրբեջանցի պաշտոնյայի՝ հիվանդանոցներում բժիշկների զանգվածային վարակի դեպքեր չեն գրանցվել, սակայն կորոնավիրուսով վարակված բժիշկների մեծ մասն աշխատել է պոլիկլինիկաներում:
Ադրբեջանում, ըստ վերջին տվյալների, գրանցվել է վարակի 1,197, մահացության՝ 13 դեպք: Երկրի իշխանությունները, սակայն, մտադիր չեն պարետային ժամ հայտարարել: