Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հայկ Կոնջորյանի ներկայացրած՝ «Պետական կենսաթոշակի» օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ներկայացրեց, որ գործող օրենսդրությամբ՝ առկա ուսուցմամբ բուհերում սովորող քաղաքացիներն ունեն կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի և կերակրողին կորցնելու նպաստի իրավունք: Այդ իրավունքը, սակայն, նրանք պահպանում են մինչև 23 տարեկանը լրանալը: Նախկինում, երբ գործել էր այդ կարգավորումը, Հայաստանում գործել է 10-ամյա միջնակարգ կրթությունը: Արդյունքում քաղաքացիների մի հատվածը չի կարողանում օգտվել իր այդ իրավունքից:
«Նախագծով կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի և կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը նշյալ քաղաքացիները կպահպանեն ոչ թե մինչև 23, այլ մինչև 26 տարեկանը: Նրանք կկարողանան իրացնել իրենց իրավունքը, որը կորցրել էին հարակից օրենքների փոփոխության հետևանքով»,- ասաց պատգամավորը: