Գերմանիայի խորհրդարանը դեմ է արտահայտվել ամերիկյան գազին՝ որակի պատճառով, և հանդես է եկել Հյուսիսային հոսք-2 գազատարի նախագծի օգտին՝ այն համարելով կարևոր երկրի համար: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բունդեսթագի էկոնոմիկայի և էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստին:
Պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանից Գերմանիա գազատարը Եվրոպային հնարավորություն կտա ավելի շատ բնական գազ ստանալ: Ամերիկյան հումքը չի կարող այլընտրանք լինել ռուսականի համար՝ բարձր գնի և էկոլոգիական մաքրության տեսանկյունից, ավելացրել է Էռնստը:
Նա անընդունելի է համարել «Հյուսիսային հոսք-2» նախագծի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները և ընդգծել, որ Գերմանիան ու ԵՄ-ն պետք է ինքնուրույն որոշեն՝ ումից հումք գնել: Գերմանացի պաշտոնյան կոչ է արել Եվրոպային՝ կոշտ արձագանքել Միացյալ Նահանգների գործողություններին: