Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Տաջիկստանից մի խումբ իսլամիստների, որոնք, ըստ տեղեկությունների, նախատեսում էին իրականացնել ահաբեկչական հարձակումներ Գերմանիայում:
Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները «Իսլամական պետություն» խմբավորման բջիջներից մեկի անդամ են:
Նրանք նախ ցանկացել են Գերմանիայից գնալ Տաջիկստան և պայքարել այդ հանրապետության կառավարության դեմ: Ավելի ուշ փոխել են իրենց ծրագիրը և որոշել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Գերմանիայում:
Խմբավորման թիրախում են եղել Գերմանիայում ամերիկյան ռազմաբազաներն ու այն անձինք, որոնք, իսլամիստների բնորոշմամբ, քննադատաբար են վերաբերվում իսլամին: