Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները, ՀՀ ԱԺ դիտորդական առաքելության ղեկավար Ալեն Սիմոնյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ դրական են:
«Թեկնածուներից մեկը կոչ էր արել ընդհանրապես չմասնակցել, մյուս թեկնածուն խոցելի խմբերին էր կոչ արել չմասնակցել։ Բայց մենք ունեցանք շուրջ 45% մասնակցություն։ Ընդհանուր առմամբ թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլի հետ կապված՝ ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը. անելիքներ դեռ շատ կան, բայց ընտրությունների ընթացքում արձանագրված թվերն արտացոլում են այն պատկերը, որը ԱՀ քաղաքացիները արձանագրել են ընտրատեղամասերում»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ խախտումներ իհարկե եղել են, մասնավորապես լուսանկարել են քվեաթերթիկները, սակայն բոլորն էլ ընդունել են ընտրությունների տվյալները։
«Մենք նույնպես արձանագրում ենք՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունները համարում ենք կայացած, և ընտրություններն արտացոլել են այն քվեարկությունը, որը Արցախի ժողովուրդը իրականացրել է ընտրատեղամասերում: Եվ այդ կապակցությամբ շնորհավորում եմ Արցախի հանրապետության քաղաքացիներին»,- նշեց Սիմոնյանը։