Արցախ տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Արցախի Հանրապետության Պարետի N 5 որոշման համաձայն՝ ներքոնշյալ համայնքներում սահմանվում է անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ՝ հաշվի առնելով նշյալ համայնքներում ինքնամեկուսացված քաղաքացիների փաստը:
Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներում և Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում բնակիչների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացն սկսել էր Միրիկ, ապա՝ Քարվաճառ քաղաքում, նոր կորոնավիրուսի դեպքերի արձանագրված միջադեպերից հետո: Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք, Կոճողոտ համայնքներում կորոնավիրուսային վարակի դեպք չի արձանագրվել:
Նշվում է, որ վերոնշյալ համայնքներում մինչ այդ ինքնամեկուսացված քաղաքացիները Քարվաճառում գրանցված վարակման երկու դեպքի հետ շփման առաջին և երկրորդ խմբի շրջանակներից են: