ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձավ Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանին հասանելիք աջակցության ծավալը հասել է 206 միլիոն հատուկ փոխառության իրավունքների: Գումարային արտահայտությամբ այն կազմում է 280 միլիոն դոլար։
«Այդ միջոցները Կառավարությանը հասանելի են այն պատճառով, որ մենք շարունակաբար բարելավել ենք մեր գործարար միջավայրը, շարունակաբար ապահովել ենք ներդրումների պաշտպանությունը և շարունակաբար բարեփոխումներ ենք իրականացրել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ոլորտներում բազմաթիվ ուղղություններով միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում։ Դրա շնորհիվ միջազգային հանրության շրջանում վստահություն է ձևավորվել, որ ՀՀ կառավարությունը այս միջոցներն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը և դրանք ուղղելու է նպատակային։ Այդ միջոցները ծախսելու հիմնական նպատակը լինելու է առողջապահական համակարգի հզորացումը, նաև սոցիալական և տնտեսական շոկերի մեղմումը»,- նշեց Ավանեսյանը:
Փոխնախարարը հավելեց, որ սա առանց պայմանների վարկ է, և Կառավարությունն է ընտրելու, թե այն ինչի վրա ծախսի։