Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 հազար 860 մարդ, կամ ընտրողների 88%-ը: Նախագահի մյուս թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5428 մարդ, կամ ընտրողների 12%-ը, տեղեկացրեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Արցախում ընտրական իրավունք ունի 104 հազար 777 ընտրող: Քվեարկությանը մասնակցել է 47 հազար 165 քաղաքացի, կամ 45%: