Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 243-ի, զոհերի թիվը 126 758 է, ապաքինվել է շուրջ 484 751 հազար մարդ, տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Միաժամանակ, ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել:
Ըստ ԱՀԿ-ի՝ հիվանդների և մահացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է: Այստեղ վարակվել է շուրջ 614 հազար մարդ, և մահացել 26 հազարը:
Երկրորդ տեղում է Իսպանիան. հաստատվել է 174 հազար 060 դեպք: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է. 162 հազար 488 հոգու մոտ հաստատվել է վարակը, իսկ մահացել է 21 հազար 067 մարդ։
Չորրորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ:
Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան. այստեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: