ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքի բնակչուհին առողջ երեխա է լույս աշխարհ բերել՝ գտնվելով արհեստական կոմայի մեջ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Մարտի 24-ին Անժելա Պրիմաչենկոն կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Հիվանդությունը բարդացել է և բժիշկներն ստիպված են եղել կնոջը հոսպիտալացնել և արհեստական կոմայի մեջ պահել:
Նշվում է, որ թոքերի ինտենսիվ թերապիայի սարքավորմանը միացման պահին Պրիմաչենկոն գտնվել է հղիության 33-րդ շաբաթում: Կոմայի մեջ եղած ժամանակ էլ նա երեխային լույս աշխարհ է բերել: Նորածին աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: