ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ Վաշինգտոնը դադարեցնում է ֆինանսավորել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկել ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները և նշել էր, որ կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակին համարժեք արձագանք չի տալիս և շատ բաներ թաքուն է պահում։
ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին նաև մեղադրում էր համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ: Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հանդես էր եկել միասնության կոչով ու հորդորել էր խուսափել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից: