Արցախում ապրիլի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ՝ ժամը 08:00-20:00-ն, ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։
Ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 24 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել են պատասխաններ:
Նշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով: