Football-italia-ն գրում է, որ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ ակումբի խաղացողներից մեկը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով:
«Մեր խաղացողներից մեկը սկզբում կորոնավիրուսի դրական թեստ հանձնեց, հետո՝ բացասական: Եվ երբ նա վերսկսեց մարզումը տանը, նրա թեստը կրկին դրական էր: Այդ պատճառով, կարծում եմ, պետք է շատ զգույշ լինենք: Եթե ուզում ենք նորից սկսել խաղալ, ապա խաղացողները պետք է բացարձակապես առողջ լինեն, և նրանք պետք է կարողանան որոշ թեստեր հանձնել:
Ես չեմ խոսում այն մասին, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ: Ես պարզապես ուզում եմ, որ բժիշկներն ասեն, թե ինչ է պետք անել, որպեսզի խաղացողներն ապահով լինեն»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն: