«Շանդոն Լունենի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին, որը վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել հիվանդանոցից՝ հայտնել է Todomercadoweb-ը։
Մարտի 22-ին էր հայտնի դարձել, որ բելգիացու հանձնած թեստը դրական արդյունք է ցույց տվել: Դուրս գրվելուց հետո «Մանչեսթր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը ստիպված կլինի ևս 14 օր անցկացնել տանն ինքնամեկուսացված։