Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բացի 8-րդ ծրագրից, որով 27 հազար հայտ է բավարարվել և 27 հազար մարդ շուրջ 1․8 մլրդ դրամ աջակցություն կարող է ստանալ արդեն այսօր, նախարարությունը նաև այլ ծրագրերով է հազարավոր մարդկանց օժանդակել։
«Շուրջ 18 հազար քաղաքացու համար 1,4 միլիարդ դրամի հասանելի գումար կա բանկերում։ Խոսքը 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված մարդկանց մասին է, նաև աշխատանքից ազատված, բայց երեխա չունեցող, հղի կանանց և տուժած ոլորտի աշխատակիցների մասին է։ Այս տվյալներն ամեն օր թարմացվում են»,- ասաց Բաթոյանը։
Բաթոյանը նշեց, որ ասել, թե այս ծրագրերը լուծում են քաղաքացիների բոլոր խնդիրները ճիշտ չէ, սակայն սրանք իրավիճակը մեղմում են։ Բաթոյանը նշեց, որ քննարկվում է 12-րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վարձերի փոխհատուցմանը։