Արդարադատության նախարարությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում էլեկտրոնային գործիքների կիրառումն ու քաղաքացի-պետական մարմին շփման նվազեցումը, տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ քայլերը կատարելու միջոցով՝
1. Ներբեռնեք http://moj.am/ կայքի «Գործառույթներ» բաժնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ենթաբաժնում հայցվող գրանցման դիմումի ձևանմուշը:
2. Լրացրեք դիմումը (էլեկտրոնային եղանակով կամ ձեռքով),
3. Ստորագրեք,
4. Սկանավորեք կամ նկարի տեսքով ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին,
5. Դիմումին կցեք նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով՝ գունավոր և ընթեռնելի),
6. Դիմումին կցեք նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ՝ ծնունդ կամ մահ գրանցելու համար ծննդի կամ մահվան բժշկական վկայականի քաղվածքի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով),
7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման վկայականը կամ վկայականի կրկնօրինակը:
Հայտնում ենք նաև, որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր վկայականները և տեղեկանքների բնօրինակներն էլեկտրոնային են:
Ուղարկված վկայականը կամ տեղեկանքը քաղաքացին կարող է արտատպել և ներկայացնել՝ ըստ պահանջի: