Այսօր ժամը 04:30-ից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանվել են ներքաղաքային բոլոր ճանապարհները, որն ամբողջությամբ ավարտել են ժամը 08:00-ին՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նմանօրինակ միջոցառումները մայրաքաղաքում հետայսու կրելու են շարունակական բնույթ: