Միացյալ Նահանգների նախագահի ընտրապայքարից դուրս եկած թեկնածու Բեռնի Սանդերսն իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածու Ջո Բայդենին:
BBC-ն հիշեցնում է, որ Բեռնի Սանդերսն ընտրապայքարից դուրս էր եկել անցյալ շաբաթ՝ Բայդենին հնարավորություն տալով ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահի ընտրություններում պայքարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ:
Նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր նախկին մրցակցին շնորհակալություն է հայտնել ջանքերի համար: Միաժամանակ սենատոր Սանդերսը բոլոր ամերիկացիներին հորդորել է համախմբվել Թրամփին պարտության մատնելու գործում: Սանդերսը Թրամփին որակել է որպես Միացյալ Նահանգների ժամանակակից պատմության ամենավտանգավոր նախագահ: