Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել գերձայնային հրթիռների և սպառազինության այլ տեսակների վերահսկման հիմնահարցով՝ ռազմավարական կայունության ընդլայնված քննարկումների շրջանակում, գրում է Al Jazeera-ն: Ռուսաստանի իշխանությունների պատրաստակամության մասին տեղեկացրել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Կայքը գրում է, որ սառը պատերազմի ժամանակաշրջանի սպառազինության վերահսկման համաձայնագիրը վտանգված է, քանի որ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիներին սրվել են:
Այս հրթիռները, որոնց արագությունը մի քանի անգամ գերազանցում է ձայնի արագությունն ու կարող է կառավարվել թռիչքի ժամանակ, ավելի դժվար է կանգնեցնել, քան մյուս սերունդների զինատեսակները: Փորձագետներից շատերը մտավախություն ունեն, որ այս զինատեսակների տեղակայումը կարող է միջուկային նոր մրցավազքի սկիզբը դնել: