Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել կառույցի գեներալ-մայոր Վալերի Շայտանովին՝ ռուսական հատուկ ծառայությունների հետ գործակցելու համար պետական դավաճանության կասկածանքով: Այս մասին տեղեկությունները հայտնում են Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղարությունից, գրում է РИА Новости-ն:
«Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզությունը աղմկահարույց հատուկ գործողություն է իրականացրել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության բարձրաստիճան գործակալի բացահայտման գործով: Այսօր բերման է ենթարկվել գեներալ-մայոր Վալերի Շայտանովը, որին կասկածում են պետական դավաճանության և ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ»:
Գերատեսչությունից հայտնել են, որ բավականաչափ ապացույցներ են հավաքել, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Շայտանովը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալ է, ինչը հաստատում են նաև ձայնագրություններն ու տեսագրությունները: