ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ շարունակում են քննարկումները՝ հակաճգնաժամային միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու համար:
«Մեր նպատակը եղել է, կա և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական, սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը»,- քննարկման ժամանակ ասել է նա: