Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ բուժաշխատող վարակված է SARS-CoV-2 կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը: Հայտնի է դարձել, որ Միացյալ Թագավորությունում թեստավորված 16.888 բուժաշխատողներից 5733-ի արդյունքները դրական են եղել: Պարբերականի աղբյուրի համաձայն՝ երկրի բնակչության 23 տոկոսն արդեն վարակված է:
Բուժաշխատողների շրջանում վարակվածների մեծ թիվը պայմանավորված է անձնական պաշտպանության միջոցների պակասով: Մեծ Բրիտանիայում չեն բավականացնում դիմակները, բժշկական ձեռնոցներն ու գոգնոցները: