ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր դասացուցակը.
«Եթե ցանկանում եք ճիշտ մասնագիտություն ընտրել, մեր առաջին դասը հենց ձեզ համար է։
Շարունակեք հետևել Առաջին ալիքով հեռարձակվող դասերին և https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում օրեցօր ավելացող տեսադասերին։
Ապրիլի 15-ին՝ 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝
Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան)
Թեմա՝ Կրթություն և աշխատաշուկա
Կենսաբանություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Սննդային կապերը Էկոհմարգում
Հասարակագիտություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ինքնություն և մշակույթ
Ֆիզկուլտուրա
11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
Երկրաչափություն. Զուգահեռ ուղիղներ, եռանկյան ներքին անկյունների գումարը
Ֆիզիկա. Հավասարակշռության պայմանների վերաբերյալ խնդիրների լուծում
Առավոտից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս․
Հայոց պատմություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Հայոց նախաքրիտոնեական հավատքը
Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Կիլիկիայի հայկական պետությունը XIII-XIV դարերում
Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Կիլիկիայի հայկական պետության տնտեսությունը և պետական կարգը
Մայրենի (5-րդ դասարան)
Թեմա՝ Երկհնչյունների հնչյունափոխությունը
Մայրենի (5-րդ դասարան)
Թեմա՝ Համո Սահյան, «Արագիլները»
Գրականություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Վ. Տերյան։ «Տխրություն», «Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Հրաժեշտի գազել»
Բնագիտություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Սննդառություն, շնչառություն
Կենսաբանություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Բնապահպանություն
Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Մուշեղ Գալշոյան, «Կռունկ»
Գրականություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Մուշեղ Գալշոյանի կենսագրությունը: «Մամփրե արքան» պատմվածքը
Հայոց լեզու (9-րդ դասարան)
Թեմա՝ Ուրիշի ուղղակի խոսքի կետադրությունը
Քիմիա (7-րդ դասարան)
Թեմա՝ Վալենտականություն և օքսիդացման աստիճան
Քիմիա (8-րդ դասարան)
Թեմա՝ Հիմքերի ստացման եղանակները և քիմիական հատկությունները
Քիմիա (10-րդ դասարան)
Թեմա՝ Ջրի կոշտությունը և դրա վերացման եղանակները
Քիմիա (9-րդ դասարան)
Թեմա՝ Ածխաջրածիններ
Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Հայկական գաղութները նոր շրջանում»: