Համաշխարհային ավիափոխադրող ընկերությունները 2020-ին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, կկորցնեն 314 միլիարդ դոլար: Նման կանխատեսումներ է արել ոլորտի ներկայացուցիչ մարմինը՝ Ավիատրանսպորտի միջազգային ընկերակցությունը՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Ընդ որում, ոլորտի ներկայացուցչի մարտի 24-ի կանխատեսումների համաձայն՝ կորստի չափը հասնում էր 252 միլարդ դոլարի:
314 միլիարդ դոլար եկամտի կորուստը պայմավորված է, անցյալ տարվա համեմատ, 55 տոկոսով ուղևորների թվի կրճատմամբ: