ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։
«Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտակար լինել իրար համար այս դժվարին օրերին»,- տեղեկացրել է ԱԺ նախագահ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում։