Կորոնավիրուսի վարակի տարածումը կանգնեցնելու համար անհրաժեշտ են արտակարգ միջոցների կիրառում՝ գրում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ժամանակ:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ որոշ երկրներ իրոք արտակարգ միջոցներ են ձեռնարկում, սակայն հիվանդությունը հնարավոր է հաղթահարել միայն միջազգային հանրության ջանքերի համախմբմամբ:
«Կորոնավիրուսի համավարակն իրոք բացասական ազդեցություն է ունենում կյանքի բոլոր կողմերի վրա, ընդ որում՝ գրեթե ամբողջ աշխարհում՝ տնտեսական, սոցիալական ոլորտների վրա: Նվազել է բնակչության տեղաշարժը, դժվարացել են ապրանքների առևտուրն ու ծառայությունների մատուցումը, անկայուն են համաշխարհային ֆինանսական ու հումքային շուկաները»: