Կառավարությունն այսօր ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը:
Ըստ այդ որոշման, փոխհատուցում են ստանալու այն բաժանորդները, որոնք փետրվար ամսին սպառել են 10.001-30.000 դրամի գազ և 5.001-10.000 դրամի էլեկտրաէներգիա։ Փոխհատուցումը կազմելու է սպառած գումարի 30%-ի չափով։