Էրեբունի ԲԿ-ում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հանուն կյանքի… Երեկ Էրեբունի ԲԿ-ում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրել է նա: