Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Իսպանիայում համընդհանուր կարանտինային ռեժիմը մասնակի չեղարկվել է, որոշ սահմանափակումներ՝ թուլացվել:
Իսպանիայում մոտ 300 հազար մարդ վերադարձել է աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Եվրոպական այս երկրի իշխանությունները հայտնել են, որ աշխատանքի կարող են վերադառնալ այն քաղաքացիները, որոնց աշխատանքը չի կարող տնից իրականացվել՝ այն վերաբերում է շինարարության ու արտադրական արդյունաբերության ոլորտներին:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ ռեստորանները, բարերն ու նմանատիպ ոչ կարևոր հաստատություները փակ կմնան: