Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավոր ազատ են արձակել մոտ 90 հազար բանտարկյալի: Որոշումը կայացրել է երկրի խորհրդարանը՝ գրում է РИА Новости-ն:
Օրենսդրական ակտի համաձայն՝ կալանավայրերից ժամանակավոր ազատ են արձակվում այն բանտարկյալները, որոնք դատապարտվել են ոչ ծանր հանցագործությունների համար: Այդ կալանավորներն ազատ կարձակվեն մինչև մայիսի 31-ը, որից հետո կշարունակեն կրել իրենց պատիժը:
Եթե մինչև այդ համավարակի տարածումը չնվազի, ապա ազատ արձակման ժամկետները կերկարաձգվեն: