Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան ու ՈՒԵՖԱ-ն ընդհանուր հայտարարի են եկել եվրագավաթային մրցաշրջանն ավարտելու հարցի շուրջ:
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, բոլոր ազգային առաջնությունները կկայանան առանց հանդիսականների: Չեմպիոնների լիգայի խաղարկությունն ու Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները նույնպես կկայանան առանց հանդիսականների, իսկ քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կկայանան մեկ խաղի ֆորմատով՝ օգոստոս ամսին: Նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ եվրոպական բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի ներքին առաջնությունից, դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով: