Այսօր Գյումրիում երկու ոստիկան է դանակահարվել: Արտակարգ դրության պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանները Հայուհու հրապարակում փորձել են պարզել 2 քաղաքացու մոտ տեղաշարժման թերթիկի առկայությունն ու նրանց ինքնությունը: Սակայն քաղաքացիները սկսել են վիճաբանել, իսկ նրանցից մեկը դանակահարել է ոստիկաններին: Երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը 1lurer.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն: