Գերմանահայ 12-ամյա Վալերի Թովմասյանը Լեեր քաղաքի քաղաքապետարանի պատշգամբից արտասանել է հայերեն Նիկոլ Փաշինյանի «Հայաստան» բանաստեղծությունը` շեղելով գերմանացիների ուշադրությունը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված հոգսերից:
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախներն իր հիացմունքն է հայտնել փոքրիկ Վալերիի մասին` նշելով, որ նման նախաձեռնությունները մարդկանց միավորող ուժ ունեն: