ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սույն թվականի ապրիլի 12-ի ժամը 22։00-ից մինչև մայիսի 12-ը ժամ 22։00-ը հայտարարվել է արտակարգ իրավիճակ։
Պայմանավորված այդ իրավիճակով՝ գործելու է տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում (այս դեպքում տեղաշարժերի սահմանափակումները վերաբերվում են այն համայնքներին, որտեղ մտցվել է տեղաշարժի սահմանափակումներ):
Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով ձևաթղթերի լրացման նմուշները։