Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Ապրիլի 14-ի համապետական ընտրություններին մասնակցում է նախագահի 2 թեկնածու՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որոնք մարտի 31-ի ընտրությունների արդյունքներով հավաքելով առավելագույն ձայներ՝ անցել են երկրորդ փուլ։
Այսօր, ժամը 08․00-ին Արցախում բացվել է 282 ընտրական տեղամաս, այդ թվում՝ մեկը Երևանում՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում:
ԱՀ ոստիկանության տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի, որից 832-ն ընտրություններին կմասնակցի Երևանում ձևավորված ընտրատեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում: