«Ամեն ժողովուրդ իր մեջ ունի անսահման գույներ ու երանգներ,- ասել է Սահյանը։ - Սակայն ժողովուրդն այդ գույները չի կարող բացահայտել ինքնուրույն, ամեն մի բանաստեղծ իր ստեղծագործություններով բացահայտում է ժողովրդի մի գույնը։ Մեծ բանաստեղծները՝ Չարենցի պես, կարող են տասը գույն ու երանգ բացահայտել»։
Համո Սահյանի բերած գույներն ու երանգները ինքնատիպ էին և հոգեհարազատ։
Այսօր բանաստեղծի ծննդյան օրն է։