Թեպետ Միաց յալ Նահանգները մնում է աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների ու մահացության ցուցանիշով առաջատարը, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել համընդհանուր կարանտինն ու վերականգնել երկրի տնտեսությունը՝ գրում է BBC-ն:
Կորոնավիրուսի թեմայով տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը ավարտում է ԱՄՆ տնտեսությունը վերաբացելու ծրագրի մշակումը, ինչն իրականացվել էր վարակի տարածումը կանխելու նպատակով:
ԱՄՆ վարչակազմից հայտնել են, որ մայիսի մեկը երկրում սահմանափակումները թուլացնելու ամենահավանական ժամկետն է:
Ռեստորաններ չայցելելու, անհարկի ճանապարհորդություններից և ավելի քան 10 հոգով հավաքվելուց խուսափելու ամերիկացիներին ուղղված Սպիտակ տան հրահանգն ավարտվում է ապրիլի 30-ին: