«ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին շարունակում է հատկացնել բժշկական դիմակներ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզի ներկայացուցիչների կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ»,- հայտնել են Արմավիրի մարզպետարանից։
Մարզպետարանի կողմից մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին է փոխանցվում նաև բազմակի օգտագործման բժշկական պաշտպանիչ արտահագուստ: